September 24, 2023

Օկուպացված Ակնայում ինքնասպան է եղել ադրբեջանցի զինծառայող

Աղդամի զինվորական դատախազությունում տեղեկություն է ստացվել, որ Ադրբեջանի ՊՆ թիվ N զորամասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Ասիմ Աբբասովը ինքնասպան է եղել հրազենից արձակված կրակոցից։

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ նշելով, որ ստացված տեղեկությունների հիման վրա՝ Ադրբեջանի զինդատախազության Աղդամի զինվորական դատախազության և Քրեագիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության աշխատակիցները դեպքի վայրն ու դիակը զննել են, որպես իրեղեն ապացույց՝ առգրավել գործին առնչվող իրեր և կատարել այլ գործողություններ։

Փաստի առթիվ Աղդամի զինվորական դատախազությունը հարուցել է քրեական գործ՝ Ադրբեջանի ՔՕ 125-րդ հոդվածի (ինքնասպանության դրդելը) հատկանիշներով, հարցաքննվել են վկաներ, նշանակվել՝ համապատասխան փորձաքննություններ, կատարվել՝ անհրաժեշտ քննչական գործողություններ։
%d bloggers like this:
Verified by MonsterInsights