September 25, 2023

Ավտովթարներ․ Բախվել են «DAF» մակնիշի բեռնատարը և «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան․ վարորդը հոսպիտալացվել է

Օգոստոսի 18-ին, ժամը 01։07-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «DAF» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Կ․ Պ․, ծնված 1981 թ․)  և «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Ա․, ծնված 1997 թ․) այնուհետև «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրական սյանը, որը շրջվել է․ երթևեկությունը դարձել է միակողմանի։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան․ երթևեկությունը դարձել է երկկողմանի երթևեկելի։

 Հրդեհի բռնկմամբ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել

Օգոստոսի 17-ին, ժամը 23։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի «Կանաչ» բենզալցակայանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Շահումյան փողոցի սկզբնամասում «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Մ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ծառերի մեջ․ ավտոմեքենաjում հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:44-ին, մարվել՝ օգոստոսի 18-ին, ժամը 00:05-ին: Այրվել է ավտոմեքենայի շարժիչի և սրահի հատվածները:

Լիճք-Տաշտուն ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է

Օգոստոսի 17-ին, ժամը 22։23-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լիճք-Տաշտուն ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Լիճք-Տաշտուն ավտոճանապարհի 26-րդ կմ-ին «MACK» մակնիշի բեռնատարից  (վարորդ՝ Ֆ․ Մ․ ծնված 1978 թ., ԻԻՀ քաղաքացի)  երկրորդ ցիստեռն անջատվել է և ընկել ճանապարհի երթևեկելի հատված՝ այն դարձնելով միակողմանի երթևեկելի․ տուժածներ չկան:

Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով ցիստեռնը դուրս են բերել ավտոճանապարհից․ ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի։

%d bloggers like this:
Verified by MonsterInsights