«Թշնամություն կամ ատելություն։ Այսօրվա մեր սնունդը»,- իր քարոզում ասում է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։
Սրբազանի խոսքով, մեզ սնում են դրանով, որպեսզի երբեք ու երբեք մենք տեսիլքներ, երազներ, ձգտումներ, սխրանքներ, հերոսական դրվագներ, երբեք ու երբեք կոչված չլինենք քաջամարտիկ լինելու, այլ մեր կայնքը լինի փախստականներով, վախկոտներով, դասալիքներով, դավաճաններով, խաբեբություններով, խարդախներով։
«Ատելությամբ, թշնամությամբ ապրող ժողովուրդը ուրիշ բան չի կարող անել, քան հանձնվել։ Ինչի՞ն հանձնվել։ Արդյո՞ք միայն արտաքին թշնամու մասին է խոսքը։ Ոչ։ Ինչպես աղոթքն է ասում՝ չերևացող թշնամու։ Ո՞րն է դա։ Այն գաղափարաբանությունը կամ չգաղափարաբանությունը, որ մեր կյանքում կա։ Անտարբերությունն ամենամեծ մարդասպանությունն է, հայրենասպանությունն է»,- ասում է Բագրատ Սրբազանը։
Բաց մի թողեք
Ղազարյանը՝ Մարգարիտա Սիմոնյանի գրառման մասին
Երիտասարդ մարդիկ եք, ձեր հայրենակիցների հետ դեբոշի փոխարեն մի միջազգային լիդերի հետ կռիվ արեք. Սաֆարյան
Դրսից մեզ վնասել ձգտողները փորձելու են դա անել նաև ներսից և մեր գործողություններից է կախված անկախությունը. Կոնջորյան