September 24, 2023

Դանիայում հայերը ակցիա են իրականացրել՝ ի պաշտպանություն Արցախի

Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում հայերը բողոքի ակցիա են իրականացրել՝ ի պաշտպանություն Արցախի:Նրանք իրենց ձեռքում պահել են Արցախի դրոշը եւ արցախցի երեխաների լուսանկարները:

Ակցիայի մասնակիցները ահազանգում են Արցախում օր օրի վատթարացող հումանիտար չգնաժամի մասին: Արտերկրում ապրող հայերը պահանջում են միջազգային կառույցներից՝ համապատասխան արձագանք տալ Ադրբեջանի ապօրինի գործողություններին եւ պարտադրել՝ բացել Արցախի կյանքի ճանապարհը:

Հավելենք, որ վերջին օրերին սփյուռքում ապրող մեր հայրենակիցները պարբերաբար իրենց բողոքի ձայնն են բարձրացնում եւ պահանջում բացել Լաչինի միջանցքը։

Հայերը Դանիայում բողոքի ակցիա են արել՝ ի պաշտպանություն Արցախի

%d bloggers like this:
Verified by MonsterInsights