Երեկ մի խումբ քաղաքացիներ շրջափակել էին Հայաստանում Կարմիր Խաչի գրասենյակը` որպես բողոքի նշան:
Հրապարակ թերթը գրել է․ Բանն այն է, որ Ադրբեջանը թույլ չի տալիս օրերս Գյումրի-Երեւան մայրուղում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած Հելեն Դադայանի մարմինը տեղափոխել Արցախ, որպեսզի նրա հարազատները վերջին հրաժեշտը տան Հելենին եւ հուղարկավորեն իր հայրենիքում:
Հիշեցնենք, որ ավտովթարի հետևանքով 11 մարդ էր մահացել, նրանցից մեկը` Հելենը, Արցախից էր: Քաղաքացիները Կարմիր Խաչից պահանջում էին արձանագրել փաստը, որ Ադրբեջանն արգելել է դին տեղափոխել Արցախ: ԿԽ գրասենյակի աշխատակիցները տեւական ժամանակ մնացել էին շենքում` չէին կարողանում գնալ տուն:
Բաց մի թողեք
Ինչպես են արցախցիները տուն փնտրում․ Արձակեց շանը, բաց թողեց ձիուն, մի լավ լաց եղավ ու ճամփա ընկավ
Ինչ է սպասվում Երևանի քաղաքապետարանում, ով կդառնա քաղաքապետ
Եթե իշխանությունները խելք ունենան, այդ հարցը կօգտագործեն. Պողոսյան