October 1, 2023

Ինչ համարի քվեաթերթիկներով հանդես կգան Երևանի ավագանու ընտրություններին մասնակից ուժերը. ԿԸՀ-ում վիճակահանություն էր

Այսօր ԿԸՀ արտահերթ նիստի ընթացքում որոշվել է, թե առաջիկա ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը ինչ համարների ներքո են մասնաակցելու:

Կուսակցությունների և դաշինքի ներկայացուցիչները փակ վիճակահանությամբ հանել են քվեաթերթիկների համարները:

Այսպիսով, վիճակահանության արդյունքում կուսակցություննեն ու դաշինքը ընտրություններին հանդես կգան հետևյալ համարների քվեաթերթիկներով.

  • «Հանրային ձայն» կուսակցություն՝ 1
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 2
  • «Արդար Հայաստան» կուսակցություն՝ 3
  • «Հաղթանակ» կուսակցություն՝ 4
  • «Ուժը հայրենյաց» կուսակցություն՝ 5
  • «Հայաստանի եվրոպական կուսակցություն»՝ 6
  • «Ազգային առաջընթաց» կուսակցություն՝ 7
  • «Հանուն սոցիալիստական արդարության» կուսակցություն՝ 8
  • «Հանրապետություն» կուսակցություն՝ 9
  • «Միացյալ Հայաստան» կուսակցություն՝ 10
  • «Լուսավոր Հայաստան» կուսակցություն՝ 11
  • «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն՝ 12
  • «Ապրելու երկիր» կուսակցություն՝ 13
  • «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 14

Կուսակցությունների հերթական համարները հաստատվեցին 7 կողմ, 0 դեմ ձայներով:

%d bloggers like this:
Verified by MonsterInsights