«Իմ թոռնիկ Վենյամինը»․ այսպես է կոչվում ճանաչված դերասանուհի Լիա Ախեջակովայի մասնակցությամբ ներկայացումը, որը սեպտեմբերի 26-ին կներկայացվի Երեւանում՝ Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։
Ի դեպ, տոմսերի արժեքը տատանվում է 10․ հազարից մինչեւ 50 հազարի սահմանում։
Ներկայացման գլխավոր հերոսուհի Էսֆիրն ապրում է անցյալի հիշողություններով, մանկության տարիների կարգերն ու ավանդույթները նրա հիշողության մեջ են։ Տիրական ու բոլորի փոխարեն որոշելուն սովոր լինելով՝ նա իր որդու համար անարդյունք փնտրում է հարսնացու։
Եվ ահա մի օր նա կարեւոր քայլի է դիմում՝ մեկնում է իր հարազատ Բոբրույսկ ու այնտեղից բերում է մի երիտասարդ գեղեցկուհու՝ «ստուգված» ընտանիքի ժառանգի։ Ամեն ինչ, կարծես թե, հաջող է դասավորվում, սակայն նոր աշխարհի՝ հին կարգերով կառուցման պլանը հանկարծ տապալվում է։ Էսֆիրի որդին դեմ է ելնում ստիպողաբար ամուսնությանը, իսկ բերված հարսնացուն այն չէ լինում, ինչ թվում էր…։
«Հայրերի» եւ «որդիների» դասական հակամարտությունը ներկայացման մեջ դրվում է մայրական սիրո՝ գեղեցիկը ստեղծելու եւ շուրջբոլորն ամեն բան ոչնչացնելու ունակ, միաժամանակ ծիծաղելի, բայցեւ սրտաշարժ պատմության վրա։
Բաց մի թողեք
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հետաձգում է ներկայացումները
Թանկյանը՝ Ադրբեջանի ցեղասպան գործողությունների մասին
Մարդիկ, որ նեղվել են Դոգի ձեներից, կարո՞ղ ա ամեն դեպքում նեղվեին ու փորձեին …