Օգոստոսի 18-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 19:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորագավիթի պանրի գործարանի ետնամասում՝ մի քանի հեկտար խոտածածկ տարածքում, հրդեհ է բռնկվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում հայտարարվել է հրդեհի բարդության ԲԻՍ 1 աստիճան։
Այս պահին հրշեջ-փրկարարները, վտանգելով իրենց կյանքը, պայքարում են կրակի տարածման դեմ, սակայն քամին իր սև գործն է անում։ Կրակն ու ծուխը տեսանելի է մի քանի կիլոմետրից։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով կրակը տարածվել է ջերմոցների սածիլների թափոններում։
Բաց մի թողեք
Թբիլիսյան խճուղու բազմաբնակարանային շենքի բակում հայտնաբերվել է կնոջ դի
Տղամարդը անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ցած նետվել
Թուրքը 100 մետր ներքև է, մեզ ասում են գնացեք ձեր տները. ԼՂ քաղաքացիները դեռ Ստեփանակերտի օդանավակայանում են․ Տեսանյութ