September 24, 2023

Ադրբեջանը հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ

Օգոստոսի 19-ին՝ ժամը 23:00-23:25-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Այդ մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին,  թե իբր ՊԲ ստորաբաժանումները օգոստոսի  19-ին` ժամը 16:00-ի սահմաններում  ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում, ինչն իբր թե կանխվել է ադրբեջանական  ԶՈւ գործողությունների արդյունքում,  հերթական ապատեղեկատվությունն  է։

Ակնհայտ է,  որ  վերջին շրջանում շարունակաբար կեղծ լուրեր տարածելով  և  գյուղատնտեսական աշխատանքները ներկայացնելով որպես շփման գծի ինժեներական կահավորում, Ադրբեջանի ՊՆ֊ն փորձում է հիմնավորել հացահատիկի բերքահավաքը խափանելու նպատակով իր ստորաբաժանումների կողմից պարբերաբար բացվող կրակը։

Այդ մասին հայտնում է ԱՀ ՊԲ մամուլի ծառայություն-ը:

%d bloggers like this:
Verified by MonsterInsights