Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ կիրակի լույս օգոստոսի 20-ի գիշերը հակառակորդի անօդաչու թռչող սարքը փորձել է հարձակվել Ռուսաստանի մայրաքաղաքի վրա։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել իրավիճակը։
Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքը խոցվել է հակաօդային պաշտպանության ուժերի կողմից։ Մոսկվայի քաղաքապետը նաև շնորհակալություն է հայտնել ռուս զինվորականներին կատարած աշխատանքի համար։
Ավելի վաղ Կուրսկի շրջանի նահանգապետ Ռոման Ստարովոյտը հայտնել էր, որ Կուրսկի երկաթուղային կայարանի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետեւանքով հինգ մարդ է վիրավորվել։ Այս պահին դեպքի վայրում են բոլոր օպերատիվ ծառայությունները։ ՌԴ պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել իրավիճակը։
Բաց մի թողեք
Վաղուց ժամանակն է վերանայել հարաբերություններն Ադրբեջանի հետ․ ԵԽ պատգամավորների քննարկում
Կովկասի երկրների տարածքային ամբողջականության պահպանումը կարմիր գիծ է մեզ համար. Իրանի պաշտպանության նախարար
Ծայրահեղ մտահոգիչ լուրեր եմ ստանում, իրավիճակն արդեն կրիտիկական է. Հռոմի պապը՝ ԼՂ էսկալացիայի մասին