September 22, 2023

Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. 43-ամյա վարորդը 07-ով բախվել է կայանված Нива-ին. կա վիրավոր

Ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ժամը 17:30-ի սահմաններում Վարդենիս քաղաքի Լեռնագործների փողոցում Երևանի բնակիչ, 43-ամյա Հարություն Մ.-ն իր վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել նշված փողոցի 3/1 հասցեում կայանված ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենային:

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 07-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 12-ամյա Մանե Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վարդենիս» բժշկական կենտրոն:

Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. 43-ամյա վարորդը 07-ով բախվել է կայանված Нива-ին. կա վիրավոր

%d bloggers like this:
Verified by MonsterInsights