Արդեն 33-րդ շաբաթն է, ինչ Իսրայելի մի շարք քաղաքներում զանգվածային բողոքի ցույցեր են անցկացվում Բենիամին Նեթանյահուի կառավարության կողմից իրականացվող դատաիրավական բարեփոխումների դեմ։
Հերթական ամենամեծ ակցիան ավանդաբար տեղի է ունեցել Թել Ավիվի կառավարական շենքերի համալիրի տարածքում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցողների թվում այս անգամ եղել են միայն կանայք։ Ցուցարարները հնչեցրել են ժողովրդավարական արժեքների պաշտպանության մասին կարգախոսներ՝ ծածանելով Իսրայելի դրոշը:
Ըստ իսրայելական 13-րդ ալիքի, Թել Ավիվում ընթացող ակցիան հավաքել է 100 հազարից մի փոքր ավելի մասնակից։
Ընդհանուր առմամբ, կազմակերպիչները հայտարարել են երկրի տարածքում շուրջ 150 ակցիայի մասին։
Բաց մի թողեք
Բլինքենի նոր օգնականը պատասխանատու է նաև Հայաստանի հետ կապերի հարցում․ Լուսանկար
Մարգարիտա Սիմոնյանի դեմ քրգործ է հարուցվել Ռուսաստանում, ինչ է պատահել
Արտակարգ իրավիճակ Վրաստանում. որոշ շրջաններ հեղեղվել են. Լուսանկար