September 22, 2023

Հոր երազին է եկել ու ասել՝ շուտով վերադառնալու է. ծնվել է պատերազմում անմահացած Արծրուն Հակոբյանի եղբայրը․ Տեսանյութ

Արծրունը մի քանի անգամ հոր երազին եկել ու ասել է՝ շուտով վերադառնալու է․․․ Երազներից որոշ ժամանակ անց, Հակոբյանների ընտանիքում կրկին Արծրուն են կանչում․ 44-օրյա պատերազմի հերոսի Արծրուն անունով եղբայրն է լույս աշխարհ եկել։

«Փոքրիկին գրկելը․․․, նույն ապրումները, որոնք Արծունիս գրկելիս եմ ունեցել, նմանությունը․․․, ոնց որ իրեն նորից վերածնած լինեմ», – ասում է Արծրունի մայրը։

Հայրն էլ ավելացնում է․ «Արծրունին, որ բերեցինք տուն, չեք պատկերացնի՝ անբացատրելի զգացողություն էր, կողքից հեռու չեմ գնում։ Գրկում եմ, պաչում եմ, կարտս ստանում եմ էս երեխուց»։

Ավագ Արծրունը պատերազմի առաջին օրերից ռազմի ճակատում է եղել։ Հայրը հիշում է նրա հետ հեռախոսային վերջին խոսակցությունը։ Ասել է, որ մորը, քրոջը, տատին լավ նայի, որ ինքը շրջափակման մեջ է և հնարավոր է՝ վերջին զանգն է. «Ասեց՝ իրեն որ հատվածում փնտրենք, ասեց ես գերի ընկնող տղա չեմ»։

Ասել է ու անջատել, և դա եղել է Արծրունի վերջին խոսակցությունը։

Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում.

%d bloggers like this:
Verified by MonsterInsights