Երեկ Խանջյան փողոցում` Վերնիսաժի հարևանությամբ արտառոց դեպք է տեղի ունեցել: Ականատեսների խոսքով` Վերնիսաժի հարևանությամբ գտնվող շենքերից մեկում, երեկոյան ժամը 18:00-ի սահամաններում շենքի պատշգամբից օտարազգի քաղաքացիները, ներկաների պնդմամբ` ազգությամբ իրանցի, ինչ որ արարողություն են արել` բացականչություններ հնչեցրել, որի մեջ Ալլահ, Ալլահ են կրկնել եւ վերջում սեղան են նետել դուրս:
Սեղանը, որ նետել են պատշգամբից, ընկել է ազգությամբ ռուս քաղաքացուց մի քանի քայլ հեռու` քաղաքացին նկատելով, որ պատշգամբից մեծ իր է իր վրա ընկնում, կարողացել է խուսանավել եւ բարեբախտաբար վնասվածք չի ստացել:
Մեզ դիմած քաղաքացու խոսքով` իրենք հասկացել են, որ իրանցիները ինչ-որ ազգային-կրոնական ծես են կազմակերպել` իրենց վարձակալած բնակարանում, ապա, չգիտես ինչու` սեղանը պատշգամբից ցած նետել: Գուցե դա էլ է մտել ծեսի մեջ` ինչ որ խորհրդանշական իմաստ է ունեցել: Քաղաքացին մեզ տեղեկացրեց, որ Ոստիկանության կենտրոնի բաժին են ահազանգել` երեկ երեկոյան ժամը 18:10-ի սահմաններում, ոստիկանները ժամանել են դեպքի վայր` հանգամանքները պարզելու նպատակով:
Ոստիկանությունից հաստատեցին այս լուրը` ասելով, որ երեկ Ոստիկանությունը իրոք նման կանչ է արձանագրել` Վերնիսաժի անվտանգության աշխատակիցների կողմից: Ոստիկանները ժամանել են դեպքի վայր և շենքի բակում հայտնաբերել պլասմասե սեղան: Ոստիկանները արձանագրություն են կազմել և երեկվանից փորձում են պարզել դեպքի հանգամանքները:
Մենք Ոստիկանությունից փորձեցինք ճշտել, թե սեղան շպրտող քաղաքացիներն ո՞ր երկրի քաղաքացիներ են եղել, Իրանի՞, Թուրքիայի՞, Հայաստանի՞ սակայն, մեր հարցին ի պատասխան Ոստիկանությունից նշեցին, որ այդ մասին չունեն տեղեկություն, դեպքի հանգամանքները դեռևս պարզվում են:
Բաց մի թողեք
Հոկտեմբերի 1-ի աստղագուշակ․ Բացասական միտումների ազդեցությունը նվազագույնի կհասցնեք
Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը. Ալիև
11 նոր մեքենա. համալրվել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ավտոպարկը