Հիսունհինգ տարի առաջ կես միլիոն խորհրդային զինվորներ սկսեցին գրավել Չեխոսլովակիան: Պրահյան գարնան ժամանակ ավելի քան վեց հազար տանկեր ոչնչացրեցին մեր քաղաքացիների մեծ մասի երազանքը:
Երազանք այն մասին, որ կոմունիզմը հնարավոր է բարեփոխել, և որ Մոսկվայի կողմից վերահսկվող երկրներում մարդիկ կարող են օգտվել արտահայտվելու ազատությունից, և իրենց կարծիքը չի կարող պատճառ հանդիսանալ, որպիսզի նրանց հեռացնեն դպրոցից և աշխատանքից, կամ նույնիսկ բանտարկեն:
Նրանք պաշտպանվում են զինվորների, և խաղաղ բնակչության մեծ կորուստների, նյութական անասելի վնասների գնով, և գրեթե ամենօրյա անօդաչու թռչող սարքերի և կառավարվող հրթիռների հարձակումներից քաղաքացիական ենթակառուցվածքների վրա։ Ուկրաինան երկարաժամկետ հեռանկարում չի կարողանա դիմակայել առանց երկարաժամկետ ռազմական մատակարարումների և Արևմուտքի հետագա աջակցության, հետեւաբար, տրամաբանական թվացող հարցն այն է, թե արդյոք բոլորի համար ավելի լավ չի՞ լինի խաղաղության բանակցություններ վարեն Կրեմլի հետ՝ ուկրաինական կողմից տարածքային զիջումների դիմաց։
Այնուամենայնիվ, այս կերպ գնված խաղաղությունը չի աշխատի և վտանգավոր կլինի նաև ողջ Եվրոպայի ապագայի համար։ Ռուսաստանը և մյուս տոտալիտար երկրները չպետք է վարժվեն այն փաստին, որ պետական սահմանները կարող են փոխվել ուժով։ Սա կհանգեցնի ավելի շատ պատերազմների մայրցամաքում: Եվ միամտություն կլինի կարծել, թե Ռուսաստանը չի շարունակի պատերազմն Ուկրաինայի անկախության դեմ։ Ի վերջո, 1938 թվականին այսպես կոչված Մյունխենի համաձայնագրով Սուդետի մարզը Հիտլերին զիջելուց հետո չտևեց նույնիսկ կես տարի, մինչ Չեխոսլովակիայի մնացած տարածքների օկուպացումը, և մոտ մեկ տարի մինչ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը:
Կրեմլի ղեկավարներին չի հետաքրքրում ոչ Ղրիմը, ոչ էլ արևելյան կամ հարավային Ուկրաինան։ Այս պատերազմը տարածքի մասին չէ, այս պատերազմը արժեքների, և Ռուսաստանի ազատ խոսքի, և ազատ ընտրությունների վախի մասին է։ Այդ վախը գրեթե անփոփոխ է ռուս տիրակալների մոտ և չի կարող բավարարվել որևէ տարածքով կամ զիջումներով։ Նրա դեմ մեր միակ պաշտպանությունը Ուկրաինային ակտիվ աջակցությունն է և նրա անդամկացությունը ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին։ Փաստն այն է, որ Ռուսաստանը չի համարձակվում հալածել ավելի ուժեղ ուժերին ։
Չեխիայի ԱԳ նախարար Յան Լիպավսկի, ի սկզբանե տպագրվել է «Պրավո» օրաթերթում
Բաց մի թողեք
Հայաստանում քաղաքացիական պատերազմի «ենթագիտակցական» հողի «փխրեցում»
Սիամական երկվորյակը կարող է առանձնապես հույսեր չփայփայել
Ցինիկ Զախարովան, ՄԱԿ ԱԽ նիստն ու արդյունքները