September 26, 2023

Ինչ է սպասվում Ստամբուլին, քաղաքապետը դիմել է բնակիչներին

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն երաշտի սպառնալիքի պատճառով թուրքական մեգապոլիսի բնակիչներին հորդորել է խնայել ջուրը։

«Կոչ եմ անում բոլոր քաղաքացիներին ավելի ուշադիր լինել ջրի սպառման և խնայողության հարցում», – գրել է նա՝ իր սոցիալական ցանցերում: Ստամբուլի ջրամբարներում ջրի պաշարները նվազել են մինչև նորմայի 32,38%-ը, ինչը վերջին ինը տարվա ընթացքում նվազագույնն է։ Քաղաքապետի կողմից բերված եղանակային կանխատեսումների համաձայն՝ այս շաբաթ Ստամբուլում միջին ջերմաստիճանը կգերազանցի 30 աստիճանը։

Ավելի վաղ քաղաքային իշխանությունները հայտնել էին, որ ջուրը տեղի ջրամբարներում կբավականացնի երկու ամիս։

%d bloggers like this:
Verified by MonsterInsights