September 24, 2023

Ադրբեջանական կողմը լուսաբացին հրաձգային զենքով կրակել է Խնածախի, Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու և Շուշիի ուղությամբ

Օգոստոսի 21-ին` ժամը 05:50-ից 6։30֊ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական զինուժը Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու և Շուշիի շրջաններում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։

Այս մասին հայտնում են ԼՂ ՊՆ մամուլի ծառայությունից՝ նշելով, որ հայկական կողմում տուժածներ չկան։

Հրադադարի խախտման դեպքերի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Օգոստոսի 21-ին՝ ժամը 06:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Խնածախի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

%d bloggers like this:
Verified by MonsterInsights