September 22, 2023

Նորագավիթ փողոցի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի

Այսօր՝ օգոստոսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 10։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Նորագավիթ 1-ին փողոցի տներից մեկում տղամարդու դի կա։

Նշված հասցե են ժամանել իրավապահները, տարածքը սահմանազատվել է։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 66-ամյա Վ․ Պ.-ն է։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

%d bloggers like this:
Verified by MonsterInsights