«Լաչինի սահմանային անցակետում կրկին ապահովվել է հայազգի անձանց ազատ տեղաշարժը. նրանք Ստեփանակերտից Գորիս են ուղևորվում»։ Այդ մասին հայտնել է ԱՊԱ-ն, նշելով, որ Լաչինի անցակետով հերթական անգամ Հայաստան է մեկնել 60 մարդ։
Ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցը պնդում է, որ անցակետում նախ ստուգվել են քաղաքացիների փաստաթղթերը, որից հետո ապահովվել է նրանց ազատ անցումը։ Գործընթացին, իբր, հետեւել են նաև արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչները։
ԱՊԱ-ն գրում է, որ «ԼՂ-ից հեռացողներն ու նրանց թիկունքում կանգնածները հասկացան, որ չեն կարող շարունակել սատարել Արցախի անջատողական ռեժիմին և շարունակել այդ խաղը Ադրբեջանի հետ, ուստի ստիպված եղան լքել Ղարաբաղը»։ Պաշտոնական Բաքուն տարբեր մակարդակներով անընդհատ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում կարող են մնալ այն մարդիկ, ովքեր հարգում են Ադրբեջանը և համաձայնում են ապրել այդ երկրի օրենքներով, նշում է ադրբեջանական պարբերականը։
«Այսօր Ղարաբաղից Հայաստան մեկնողների մեծամասնությունը Ռուսաստանի քաղաքացիություն ստացած և ռուսական անձնագիր ունեցող մարդիկ են։ Սա ցույց է տալիս, որ այնպիսի սցենարները, ինչպիսիք են՝ Մերձդնեստրը, Դոնբասը, «ռուսական աշխարհի» գաղափարը այստեղ չեն աշխատել։ Ակնկալվում է, որ այս կամավոր գործընթացը կշարունակվի։
Մնացած քաղաքացիները կարող է ստանալ Ադրբեջանի քաղաքացիություն, ապրել Ադրբեջանի օրենքներով և նույնիսկ ավելի լավ ապրել։ Իսկ սա չընդունողների համար սահմանը բաց է, ուր ուզեն կարող են գնալ»,-հավելել է ԱՊԱ-ն։
Բաց մի թողեք
Հանձնառու ենք Լեռնային Ղարաբաղում միջազգային դիտորդական առաքելության իրականացմանը. Գերմանիայի ԱԳ նախարար
Միացյալ Թագավորությունը ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու համար 1 մլն ֆունտ ստերլինգ կհատկացնի
Մարկուս Ռիտերը միացել է գործընկերներին. պարեկություն կիրականացվի Լաչինի միջանցքի մուտքի մոտ