Թուրքիայի կենտրոնում մարդատար ավտոբուսի հետ վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել, 19-ը՝ վիրավորվել․ այս մասին հայտնում է A Haber հեռուստաալիքը։
Լրատվամիջոցները հայտնում են, որ վթարը տեղի է ունեցել Յոզգաթ նահանգում։
«Ուղևորատար ավտոբուսն ընկել է ձորը. Վթարի հետեւանքով 12 մարդ զոհվել է, 19-ը՝ վիրավորվել»,- հաղորդում է հեռուստաալիքը։
Նշվում է, որ բոլոր տուժածները հոսպիտալացվել են Սորգունիի պետական հիվանդանոց։ Դեպքի վայր ժամանած Յոզգաթայի նահանգապետ Մեհմեդ Ալի Օզքանը հայտնել է, որ վթարի պատճառը կպարզվի հետաքննության ընթացքում։
Բաց մի թողեք
Վաղուց ժամանակն է վերանայել հարաբերություններն Ադրբեջանի հետ․ ԵԽ պատգամավորների քննարկում
Կովկասի երկրների տարածքային ամբողջականության պահպանումը կարմիր գիծ է մեզ համար. Իրանի պաշտպանության նախարար
Ծայրահեղ մտահոգիչ լուրեր եմ ստանում, իրավիճակն արդեն կրիտիկական է. Հռոմի պապը՝ ԼՂ էսկալացիայի մասին