September 22, 2023

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն արձագանքել է ՀՀ ԱԳՆ խոսնակին

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն արձագանքել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանի՝ ՄԱԿ ԱԽ նիստի վերաբերյալ երեկվա հայտարարությանը։

Ադրբեջանցի պաշտոնյան հիշեցրել է, որ Հայաստանը 30 տարի անտեսել է ՄԱԿ ԱԽ 1990-ականների որոշումները։ Հաջիզադեն նաև նշել է․ «Հայ հասարակության մեջ անիրատեսական սպասումներ ձևակերպելու և կեղծ բացատրություններ տալու փոխարեն Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը պետք է միջազգային իրավունքի հիման վրա կարգավորի հարաբերությունները հարևան երկրների հետ և խուսափի տարածաշրջանում խաղաղությանը խոչընդոտող կործանարար գործողություններից»:
%d bloggers like this:
Verified by MonsterInsights