Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Հայաստանին դադարեցնել գործողությունները, որոնք խաթարում են տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերը։
Ադրբեջանական գերատեսչության հայտարարության մեջ, ի պատասխան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մասին ՀՀ արտգործնախարարության հայտարարության, ասվում է, որ «պաշտոնական Երևանը, որն արդեն 30 տարի անտեսում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումները, որոնք ընդունվել են Ադրբեջանի տարածքների օկուպացիայի հետ կապված, 44-օրյա պատերազմի ավարտից հետո շարունակում է կոպտորեն խախտել միջազգային իրավունքի նորմերը և սկզբունքները, վերջերս ձեռնարկել է անհիմն մանիպուլյատիվ քայլեր՝ չսահմանափակվելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի գումարմամբ»։
«Այն բանից հետո, երբ իր անտրամաբանական քայլերը ձախողվեցին և արդյունք չտվեցին, հայկական կողմը փորձում է իր ապակառուցողական գործունեությունը հիմնավորել տարբեր պատրվակներով և անհիմն հայտարարություններով։
ՀՀ ԱԳՆ-ն պետք է կարգավորի հարաբերությունները հարևան երկրների հետ միջազգային իրավունքի հիման վրա և զերծ մնա տարածաշրջանում խաղաղությանը խոչընդոտող դիվերսիոն գործողություններից՝ հայ հասարակության մեջ անիրատեսական ակնկալիքներ ստեղծելու և կեղծ բացատրություններ տալու փոխարեն»,- ասվում է հայտարարության մեջ։
Բաց մի թողեք
ԱՄՆ պետդեպի արձագանքը՝ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտը վավերացնելու մասին
ԼՂ ճգնաժամի սրման դեպքում ԵՄ-ն կարող է վերանայել հարաբերությունները Բաքվի հետ և սահմանել առանձին պատժամիջոցներ. Reuters
Ռուսաստանը դավաճանել է էթնիկ հայերին․ Միշել