September 26, 2023

Ադրբեջանի գործելաոճից պետք է անհանգստանան պետությունները, որոնք շահագրգռված են խաղաղությամբ

«Ադրբեջանն այսօր արդեն երրորդ անգամ է ստահոդ տեղեկություն տարածում, որով իբրև թե հայկական կողմը կրակել է ադրբեջանական դիրքերի վրա: Ադրբեջանի այս տեսակ գործելաոճից միանշանակ պետք է անհանգստանան միջազգային այն կազմակերպություններն ու պետությունները, որոնք շահագրգռված են խաղաղությունով»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ նշելով, որ Ադրբեջանը նույն մեթոդն է կիրառում՝ օդից ստեղծում է հիմք՝ ռազմական ագրեսիան լեգիտիմացնելու համար:

Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն այսօր մի քանի անգամ կեղծ հաղորդագրություններ է հրապարակել:

Մասնավորապես, ԼՂ ՊԲ-ի փոխանցմամբ՝ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները ադրբեջանական դիրքերի ու հաղորդակցման ուղիների նկատմամբ դիտարկման ու հսկման նպատակով տեղադրել են տեխնիկական միջոցներ, և որոնք իբր օգոստոսի 21-ին ճնշել են ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, հերթական ապատեղեկատվությունն է:

ՊՆ-ն էլ ավելի վաղ հերքել էր հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով վիրավորում է ստացել Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող:

Քի առաջ հերքվեց ևս մեկ սուտ, համաձայն որի՝ ժամը 12։00-12։25-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արեւելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

%d bloggers like this:
Verified by MonsterInsights