September 25, 2023

Առուշ Առուշանյանը Վահե Հակոբյանի կուսակցության վարչության 2 անդամներից մեկն է

Մինչ հանրությանը շարունակում է ալեկոծել Առուշանյանի բարեւը Նիկոլ Փաշինյանին, զարմանալի լռություն է պահպանում Գորիսի քաղաքապետի հարազատ կուսակցությունը։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Գործարար, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը առնվազն պետք է դիրքորոշում, ավելին` աջակցություն հայտնի Առուշանյանի քայլին, քանի որ Առուշանյանը այդ կուսակցության վարչության երկու անդամներից մեկն է (տե՛ս լուսանկարը): Իսկ եթե համաձայն չեն նրա հետ, պետք է դատապարտեն Առուշանյանի ջերմությունը Փաշինյանի հետ:

Սակայն ինքը՝ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, պատգամավորի մանդատը հանձնելուց հետո ընդդիմադիր դաշտում չի երեւում, մինչդեռ խոստանում էր շարունակել պայքարը Նիկոլ Փաշինյանի հանցախմբի դեմ:

Փաստորեն, Վահե Հակոբյանի, Առուշ Առուշանյանի պայքարը Նիկոլի ռեժիմի դեմ սահմանափակվում է նրա հետ հարաբերությունների ջերմացմա՞մբ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ArmLur.am-ը արձանագրել էր` ՎՀԿ-ն որպես կուսակցություն անցել է պատմության գիրկը՝ դարձյալ ներկայացնելով պատառիկներ հենց կուսակցության կայքից:

ՏԻԳՐԱՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ

%d bloggers like this:
Verified by MonsterInsights