«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Առաջիկայում Միացյալ նահանգները, Եվրամիության հետ համատեղ, երրորդ երկրում Բաքու-Ստեփանակերտ հանդիպում կազմակերպելու նոր առաջարկով հանդես կգան։ Սա կլինի Վաշինգտոնի և Բրյուսելի կողմից նմանօրինակ հանդիպում կազմակերպելու՝ արդեն երրորդ փորձը։
Հիմա ավելի շոշափելի է դառնում Ռուբեն Վարդանյանի և հայտնի ութ հոգու՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ռազբորկայի իրական պատճառները․ ոչ մի դեպքում թույլ չտալ Բաքու-Ստեփանակերտ երկխոսություն առանց իրենց՝ ռուսական գործակալների մասնակցության և ներգրավման։
Այդ նպատակով նա հասավ նրան, որ Արցախի ԱԺ ամենափոքր խմբակցության՝ ՀՅԴ ներկայացուցիչը զբաղեցրեց խորհրդարանի խոսնակի պաշտոնը։ Հաջորդ քայլով պետք է պաշտոնազրկվեր Արայիկ Հարությունյանը։ Այս մասին անոնսը հնչեցրել էր ռուսական ագենտուրայի հայաստանյան կարկառուն ներկայացուցիչ Միկա Բադալյանը։
Հուսամ՝ Արայիկ Հարությունյանը հասկանում է՝ ինչ կնշանակի այս պայմաններում իր հրաժարականը»։
Բաց մի թողեք
Արցախում իրավիճակը ծայրահեղ ծանր է․ համակարգը կոլափսի եզրին է` իր բոլոր ծանր հետևանքներով
Ղազարյանը՝ Մարգարիտա Սիմոնյանի գրառման մասին
Երիտասարդ մարդիկ եք, ձեր հայրենակիցների հետ դեբոշի փոխարեն մի միջազգային լիդերի հետ կռիվ արեք. Սաֆարյան