Արցախի Հանրապետությունում ստեղծվել է աշխարհազոր՝ ժողովրդին կործանումից պաշտպանելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր Կարեն Մաթևոսյանը, որը ներկայանում է որպես աշխարհազորի հրամանատար։
«Արցախի աշխարհազորը ձևավորվել է 44-օրյա պատերազմից հետո մի խումբ մարդկանց կողմից գիտակցաբար՝ հաշվի առնելով Արցախի բնակչության անվտանգության բոլոր սպառնալիքները»,-ընդգծել էր նա։
Բաքվի արձագանքը, ինչպես ենթադրվում էր, չի ուշացել․ Ադրբեջանը քրեական գործ է հարուցել Կարեն Մաթևոսյանի տեսաուղերձից հետո, այս մասին հայտնել է այդ երկրի գլխավոր դատախազությունը։
Գերատեսչությունում մանրամասնել են, որ «ադրբեջանցիների դեմ զինված պայքարի կոչ անելու» փաստերի հիման վրա քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի ՔՕ երկու հոդվածի հատկանիշներով։
Ըստ դատախազության՝«խոսքն օրենքով չնախատեսված զինված խմբավորումների ստեղծման և ազգամիջյան ատելություն ու թշնամանք հրահրելու մասին է»։
Բաց մի թողեք
ԱՄՆ պետդեպի արձագանքը՝ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտը վավերացնելու մասին
ԼՂ ճգնաժամի սրման դեպքում ԵՄ-ն կարող է վերանայել հարաբերությունները Բաքվի հետ և սահմանել առանձին պատժամիջոցներ. Reuters
Ռուսաստանը դավաճանել է էթնիկ հայերին․ Միշել