September 26, 2023

Բելգիան դեսպանատուն կբացի Հայաստանում

Բելգիան շուտով դեսպանություն կբացի Երեւանում։

Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը բելգիացի գործընկեր Հաջա Լահբիբի հետ Երեւանում կայացած համատեղ ասուլիսում։

Նախարարի խոսքով, դեսպանատան բացումը նոր լիցք կհաղորդի հայ-բելգիական հարաբերությունների դինամիկ զարգացմանը։

Բելգիայի ԱԳ ղեկավարն, իր հերթին, նշել է, որ իր առաջարկով նախարարների խորհուրդը որոշում է կայացրել Հայաստանում դեսպանություն բացել։

%d bloggers like this:
Verified by MonsterInsights