Կիևը չորս անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Ռուսաստանի Դաշնության օբյեկտների վրա, երկուսը խոցվել են ՀՕՊ համակարգերի կողմից Մոսկվայի մարզում, ևս 2-ը՝ ճնշվել և խոցվել են Բրյանսկի մարզում․ «ճնշված ահաբեկչությունների արդյունքում զոհեր չկան»։
Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը Telegram-ի իր ալիքում հայտնել էր, որ հակաօդային պաշտպանության համակարգերը Մոսկվայի մերձակայքում երկու գրոհային անօդաչու են խոցել՝ մեկը Կրասնոգորսկի, մյուսը՝ Չասցովի շրջանում։
ՏԱՍՍ-ը հայտնում է նաև, որ միջադեպերից հետո Վնուկովո, Շերեմետևո և Դոմոդեդովո օդանավակայանների օդային տարածքը ժամանակավորապես փակվել է, չվերթները հետաձգվել են, որոշ չվերթներ տեղափոխվել են այլ քաղաքներ։ Ավելի ուշ թռիչքները վերսկսվել են։
Բացի այդ, ինչպես հայտնել են ԱԻՆ-ից, Կրասնոգորսկում տեղի ունեցած պայթյունի և անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու ժամանակ վնասվել է բազմահարկ բնակելի շենքերից մեկը, ինչպես նաև՝ մոտակայքում կայանված մի քանի մեքենա։
Բաց մի թողեք
Վաղուց ժամանակն է վերանայել հարաբերություններն Ադրբեջանի հետ․ ԵԽ պատգամավորների քննարկում
Կովկասի երկրների տարածքային ամբողջականության պահպանումը կարմիր գիծ է մեզ համար. Իրանի պաշտպանության նախարար
Ծայրահեղ մտահոգիչ լուրեր եմ ստանում, իրավիճակն արդեն կրիտիկական է. Հռոմի պապը՝ ԼՂ էսկալացիայի մասին