՛Նրանք ուզում են, որ մենք փողոցներում մահանանք․ Լեռնային Ղարաբաղի բնակիչները կարծում են, որ Ադրբեջանի ծրագիրը հստակ է՝ սովի միջոցով տանջանքների արդյունքում ենթարկեցնել իրենց։
Այս մասին գրել է անգլիական The Guardian-ը՝ անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին:
՛՛Լեռնային Ղարաբաղն այժմ սուր պակասություն է զգում։ Սնունդը քիչ է։ Ըստ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ բացակայում են նաև առաջին անհրաժեշտության դեղամիջոցները, հիգիենայի միջոցները և մանկական կաթնախառնուրդը: Սուպերմարկետները դատարկ են, հասարակական ավտոբուսների ծառայությունները դադարեցվել են վառելիքի պակասի պատճառով. քաղաքի պիկ ժամն այլևս չկա: Շատ թաղամասեր զրկված են ջրից և էլեկտրականությունից»,-ասված է հոդվածում:
The Guardian-ը նաև նշել է, որ ԱՀ բնակիչներն ասում են, թե Բաքվի ծրագիրը հստակ է՝ ստիպել իրենց սովի մատնվել, որպեսզի եթե ճանապարհը վերաբացվի, նրանք հեռանան:
Բաց մի թողեք
Ցինիկ Զախարովան, ՄԱԿ ԱԽ նիստն ու արդյունքները
Չպետք է կուլ տալ ռուս-թուրք-ադրբեջանական դաշինքի և նրանց տեղական պարագլուխների՝ հրահրող պատերազմի խայծը
Արդյոք սա են ցանկանում շարքային արցախցիները․ ինչ է սպասվում ԼՂ-ում