October 4, 2023

Մահացել է աշխարհահռչակ իտալացի երգիչ Տոտո Կուտունյոն․ Տեսանյութ

81 տարեկան հասակում մահացել է աշխարհահռչակ իտալացի երգիչ Տոտո Կուտունյոն։

Այս մասին հայտնում է իտալական ANSA գործակալությունը՝ վկայակոչելով արտիստի ներկայացուցչին։

11 տարի առաջ նրա մոտ քաղցկեղ է ախտորոշվել: Երգիչը բարդ վիրահատության էր ենթարկվել և քիմիաթերապիայի երկար կուրսեր անցել։ Նա մահացել է այսօր՝ ժամը 16:00-ի սահմաններում, Միլանի Սան Ռաֆֆայել հիվանդանոցում:

Կյանքից հեռացել է աշխարհահռչակ իտալացի երգիչ Տոտո Կուտունյոն | Armlur –  Լուրեր Հայաստանից

Տոտո (իսկական անունը՝ Սալվադորե) Կուտունյոն իր երաժշտական կարիերան սկսել է 1960-ականներին։ Կուտունյոն աշխարհահռչակ արտիստ է, ում երգերը հայտնի են Իտալիայում և արտերկրում: Ամենահայտիներից են նրա «L’italiano» և «Buona notte» հիթերը:

Կուտյունոն նաև նույնքան հայտնի Ադրիանո Չելենտանոյի և Ջո Դասինի երգերի հեղինակն է։

%d bloggers like this:
Verified by MonsterInsights