Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի բրոնզե արձանը տեղադրվում է մարզահամերգային համալիրի դիմաց։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ քանդակի տեղադրումը տարածքի վերաիմաստավորման և վերականգնման ծրագրի մեկ կարևոր քայլն է միայն. այն ամբողջական կդառնա հարակից կանաչապատ պուրակի և բարեկարգ հատվածի ստեղծմամբ։
Ազդեցիկ արձանի հեղինակը քանդակագործ Սարգիս Բաբայանն է, ով քանդակել է Դեմիրճյանին՝ իր կերպարին բնորոշ քայլքի, շարժման մեջ՝ պատվանդանից դեպի ժողովուրդը իջնելիս։
Բաց մի թողեք
Հոկտեմբերի 1-ի աստղագուշակ․ Բացասական միտումների ազդեցությունը նվազագույնի կհասցնեք
Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը. Ալիև
11 նոր մեքենա. համալրվել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ավտոպարկը