September 22, 2023

Նիկոլ Փաշինյանը գտել է իրեն քննադատողներին «վարկաբեկելու» ձևը

Նիկոլ Փաշինյանի քարոզչական թիմն ու ԱԱԾ-ն, իրենց կարճ խելքով, գտել են Փաշինյանին քննադատողներին «վարկաբեկելու» ձեւը:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ամառվա ամիսներին «Զվարթնոց» օդանավակայանում հերթապահում են եւ լուսանկարում հանգստի մեկնող ընդդիմադիրներին, անգամ` խմբագիրներին եւ ՖԲ զոմբիների միջոցով ամոթանք տալիս, թե երկիրն այս վիճակում, սրանք գնում են հանգստանալու:

Բայց եթե ընդդիմադիրներն իրենց անձնական վաստակով են մեկնում հանգստի, իշխանության ներկայացուցիչները դա անում են ողջ տարին` պետբյուջեի հաշվին: Երկրի վիճակն էլ հենց նրանց գործունեության անմիջական հետեւանքն է:

%d bloggers like this:
Verified by MonsterInsights