September 22, 2023

Սահմանին զինծառայող է զոհվել․ ԶՈՒ ԳՇ պետը մասնակցում է «Վարչապետի գավաթի համաբանակային» խաղերին

ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․ Ցավալի լուր, զոհ, զինծառայող է զոհվել Գեղարքունիքում, Ախպրաձորի հատվածում, թշնամու գնդակից:

Այն հատվածից, որն արդեն տեւական ժամանակ օկուպացված է ադրբեջանցիների կողմից: Փաստն արդեն գրեթե մոռացվել է, չեն հիշում, սովորական է դարձել: Իսկ նույն ժամերին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը անհասկանալի հանդերձանքով մի խումբ պաշտոնյաների հետ մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթի» աննորմալ անվանումով իբր«համաբանակային» մարզախաղերի բացման արարողությանը:

Հարկային աշխատողն ու ոստիկանը՝ համաբանակային մարզախաղերին… խենթացել են: Եթե ցանկանում եք ծաղրածու լինել, հեռու մնացեք Բանակից: Առանց այդ էլ շատ եք ստորացրել… ծաղրածուի տարատեսակ հանդերձանքներդ առեք ու …Իսկ այսօր զոհ ունենք, մի լույս էլ հանգավ: Իսկ կային ժամանակներ, երբ Ախպրաձորն առաջնագիծ չէր:

%d bloggers like this:
Verified by MonsterInsights