ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Փաշինյանն իր տեսակին համահունչ փորձում է Արցախի հանձնումը փաթեթավորել` «ես ինչ մեղավոր էի արցախցիները վարի տվեցին» թեզի ներքո:
Սրա շրջանակներում, Փաշինյանը բանակցային գործընթացի կարևոր մասը հանձնել է ծնունդով արցախցի ԱԽ քարտուղարին, ով իրեն բավականին կոնֆորտ է զգում իշխանության հռչակած` «Արցախն Ադրբեջան է» կարգախոսի ներքո, իսկ Արցախի ներսում, Նիկոլը փորձում է իշխանությունից բացի փողոցը վերցնել և իր շահերը ապահովող ընդդիմություն ձևավորել:
Այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում, մեկ բառով կարելի է որակել «նիկոլացում», որովհետև խաղի այն կանոնները, որոնք փորձ է արվում ներմուծել, ամբողջովին տեղավորվում է փաշինյանական հայեցակարգի շրջանակներում:
Արցախում ճգնաժամային կառավարում մտցնելու փոխարեն իշխանությունը զբաղված է փաշինյանական հանձնարարություններ կատարելով, որի վերջնանպատակը հայաստանյան իշխանության հռչակած «Արցախը կարող է ապագա ունենալ Ադրբեջանի կազմում» դավաճանական մոտեցումն է:
Անկախ այն հանգամանքից, թե այս պրոցեսի մեջ ով ինչի է մտել` գիտակցված, թե չգիտակցված, վրեժի, թե քեշ փողի համար, անձնական անվտանգության ապահովման, թե իրականությունից փախչելու համար, արդեն կարևոր չէ:
Հայաստանյան իշխանությունը փորձում է արագացնել` ավարտին հասցնել, Արցախի հանձնումը, որի ճանապարհին գլխավոր «խոչընդոտը» դիմադրող արցախցին է»:
Բաց մի թողեք
Մի խոսքով, առաջիկայում կտեսնենք ՌԴ ու պուտինյան ռեժիմի իրական երախը
Դավաճաններն ու գործակալներն իրենց մերձավոր շրջապատում են, հենց իրենց մեջ են
Հարցրե’ք բոլոր նրանց, ովքեր դեռևս հույս ունեն, որ այս կերպ շարունակելիս՝ նոր ցեղասպանություն չի լինի։