Կիրակի օրը Գյումրիում ռուսական ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը դեռ քննարկվում է քաղաքում։
Ռուս զինծառայողների մասնակցությամբ միջադեպեր Գյումրիում պարբերաբար գրանցվում են, բայց այս անգամ աղմուկը մեծ էր։
Նշենք, որ 102-րդ ռազմաբազայի մոտակայքում գտնվող «Ռոսիա» սննդի սպասարկման կետ երեք հարբած զինծառայող է մտել եւ հաճախորդների ու վաճառողների նկատմամբ անշնորհք պահվածք են ցուցաբերել։
Բնակիչները պատմեցին, որ դեպքը տեղի է ունեցել ցերեկը, եւ մեծ թվով պարեկներ են եղել տարածքում, սակայն հարբած զինծառայողներին անգամ նրանց ներկայությունը չի սթափեցրել։ «Ռոսիա» մսամթերքի աշխատակիցներից էլ պատմեցին, որ զինծառայողներն արդեն իսկ վաճառակետ են մտել հարբած վիճակում, իրենց անշնորհք են պահել, հայհոյանքներ հնչեցրել, իսկ երբ բոլորին դուրս են հրավիրել, 10 րոպե անց վերադարձել են կրկնակի խմբով։ Ուզածներն՝ ինչ էր, այդպես էլ չհասկացան․ երբ ոստիկանները հարբածության թեսթ են անցկացրել, 1500-ը գերազանցել է․ չափազանց հարբած էին, պատմում են, որ կրկին վերադարձել են «դիվիզիայով» ու սկսել ծեծկռտուքը, աշխատողներից մեկի քիթն են կոտրել, հաճախորդների վրա իրեր նետել։
Ի դեպ, Գյումրի բժշկական կենտրոնից հաստատեցին, որ քթի սալջարդով քաղաքացի են ընդունել, որը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։
Նշենք, որ ըստ ոստիկանության՝ դեպքի հետ կապված 3-ը անձ ձերբակալվել է, նախաքննություն է ընթանում, սակայն ձերբակլվածները ռուս զինծառայողներ են, թե ոչ, չի նշվում։
Բաց մի թողեք
Գրանադայի հանդիպումը պետք է օգտագործվի երկրների տարածքային ամբողջականության հաստատման համար. ինչ է քննարկվել Բրյուսելում
Շիֆը կոչ է արել Բայդենի վարչակազմին օգնել՝ օդային ճանապարհով տարհանելու ԼՂ-ում պայթյունից տուժածներին
ԱՄՆ-ն առաջարկում է ստեղծել ԼՂ-ում իրավիճակը վերահսկող միջազգային առաքելություն