Այսօր՝ օգոստոսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 12:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում, բախվել են «Chevrolet Volt», «Opel» մակնիշի մեքենաները և «Howo» մակնիշի բեռնատարը:
Վթարի հետևանքով 7 հոգի, որոնց մեջ կան նաև երեխաներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է մի մասը «Աբովյան» բժշկական կենտրոն, մի մասը՝ Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:
Բաց մի թողեք
Ողբերգական դեպք Երևանում. 11-ամյա տղան, ըստ ծնողների հայտարարության, հանկարծամահ է եղել
Տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիները հնարավորություն կունենան ՀՀ տեղափոխվել ավտոբուսներով
Արցախում վառելիքի պայթյունի հետևանքով 7 մարդ է մահացել, բայց, ցավոք, այդ թիվը կաճի