September 22, 2023

«Կեղծ ժողովրդավարություն է ՀՀ-ում». Թագուհի Թովմասյանը հանդիպել է Եվրամիության դեսպանի հետ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ լիազորություններից ապօրինաբար զրկված նախագահ Թագուհի Թովմասյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ն. Գ. Անդրեա Վիկտորինի հետ։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեսպանի հետ քննարկեցինք Հայաստանի եւ Արցախի անվտանգային մարտահրավերները: Ներկայացրի Հայաստանում կեղծ ժողովրդավարության իրական պատկերը եւ խորհրդարանական ժողովրդավարության խնդիրները»,- գրել է Թագուհի Թովմասյանը:

ԱԺ պատգամավորը հավելել է. «Իհարկե, տիկին Վիկտորինն ամենատեղեկացվածն է հայաստանյան խնդիրներից, բայց ես կարեւոր եմ համարում հստակ փաստերի ներկայացումը միջազգային մեր բոլոր գործընկերների շրջանում»,- ընդգծել է ընդդիմադիր պատգամավորը:

«Կեղծ ժողովրդավարություն է ՀՀ-ում». Թագուհի Թովմասյանը հանդիպել է Եվրամիության դեսպանի հետ. «Ժողովուրդ»

%d bloggers like this:
Verified by MonsterInsights