September 25, 2023

Կրկին ուժգնացել են խաբեությունները․ մեդիափորձագետը զգուշացնում է

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը գրում է․

«Հայրենակիցներ, կրկին ուժգնացել են խաբեությունները list.am-ով։

Նորից կրկնեմ, ձեզ գրում են Վոթզափով, Վայբերով, ասում են, որ հեռու են ապրում, ու պետք ա ինչ-որ ծառայությունով օգտվել, ապրանքը ուղարկել։ Ձեզ ուղարկում են կեղծ հղում, կայք, որը նշանակում է Yandex, Հայփոստ կամ ինչ-որ սուրհանդակ ծառայություն։ Կայքի հասցեն որ ուշադիր նայեք, կտեսնեք, որ լրիվ ուրիշ սայտ ա, իրականը չէ։ Եթե ուշադիր չլինեք, ձեր բանկային քարտի տվյալներն ա ուզելու։ Ու կասեք հաջողություն ձեր ողջ գումարին։

Եթե արդեն քաշվել եք, պետք ա քարտը արգելափակեք ու դիմեք ոստիկանություն։

Բայց մեծ հույսեր չունենաք, որ գումարը հետ կստանաք»։

%d bloggers like this:
Verified by MonsterInsights