September 22, 2023

Հայկ Մարությանն էլ է դրամահավաք անում

Այսօր Երեւանի ընտրությունների պաշտոնական քարոզարշավի մեկնարկը Հայկ Մարությանը կնշանավորի նախընտրական դրամահավաքով։

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Նախկին քաղաքապետը գլխավորում է շատերին անհայտ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, որի ակունքները գալիս են «Էլեկտրիկ Երեւան» շարժումից։ 2018թ․ հոկտեմբերի 3-ին կայացել է կուսակցության հիմնադիր համագումարը, իսկ դեկտեմբերի 9-ի ԱԺ ընտրություններում կուսակցությունը ստացել է 4 հազար 122 քվե կամ ձայների 0.33%-ը։ Դրամահավաքը տեղի կունենա «Հոլիդեյ ինն» հյուրանոցում, որին կմասնակցի նաեւ Մարությանը։ Այն լրատվամիջոցների համար փակ է լինելու։ Դրանից հետո կսկսվի քարոզարշավը:

Մարությանին մոտ կանգնած մարդիկ ասում են, որ, ըստ ամենայնի, դասական քարոզարշավ չի անելու, այլ նա հանդես է գալու տեսահոլովակներով, նրա «Քաղաքապետը» ներկայացումն էլ, որը լավագույն քարոզչությունն է հօգուտ Հայկ Մարությանի, երեք օրում կես միլիոն դիտում է ունեցել։ Հիշեցնենք, որ օրերս  ընտրությունների համար դրամահավաք իրականացրին նաեւ ՔՊ-ն եւ ԼՀԿ-ն, իշխող ուժը 506 միլիոն դրամ գումար հավաքեց, ԼՀԿ-ն՝ 10 մլն։

%d bloggers like this:
Verified by MonsterInsights