Սև ծովի վրայով ՌԴ օդատիեզերական ուժերի օդային տարածքի վերահսկման միջոցները գրանցել են երկու MQ-9 Reaper և Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերի թռիչքը, որոնք տվյալներ էին հավաքում Ղրիմի թերակղզու տարածքում։
Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը և հավելել․
«Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի հնարավոր խախտումը կանխելու և հետախուզական անօդաչու թռչող սարքերի տեղաշարժին հակազդելու նպատակով հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերի երկու կործանիչներ են դուրս բերվել երկինք»։
Արդյունքում անօդաչուները փոխել են թռիչքի ուղղությունը և լքել օդային հետախուզության տարածքները, հայտնում է ՌԴ ՊՆ պաշտոնական Telegram ալիքը։
Բաց մի թողեք
Ջեյհուն Բայրամովը կասկածի տակ է առել ՄԱԿ խորհրդի հեղինակությունը
Վաղուց ժամանակն է վերանայել հարաբերություններն Ադրբեջանի հետ․ ԵԽ պատգամավորների քննարկում
Կովկասի երկրների տարածքային ամբողջականության պահպանումը կարմիր գիծ է մեզ համար. Իրանի պաշտպանության նախարար