September 25, 2023

Մագնուս Կարլսենը Բաքվում թունավորվել է․ Տեսանյութ

Շախմատի աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կարլսենը հայտնել է, որ թունավորել է Բաքվում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլում՝ Նիջաթ Աբասովի դեմ խաղից հետո։

Ինչպես տեղեկացնում է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) մամուլի ծառայությունը, նորվեգացի գրոսմայստերը երեկ ոչ-ոքի է խաղացել 18-ամյա հնդիկ Ռամեշբաբու Պրագնանանդհայի հետ Ադրբեջանի մայրաքաղաքում կայացած աշխարհի գավաթի եզրափակչի առաջին պարտիայում։ Երկրորդ պարտիան կկայանա այսօր՝ օգոստոսի 23-ին։

«Նորմալ իրավիճակում ես, հավանաբար, մի փոքր առավելություն կունենայի, քանի որ մեկ օր կհանգստանայի, մինչդեռ նա [Ռամեշբաբուն] երեկ պետք է ծանր թայ-բրեյք խաղար։

Բայց վերջին մի քանի օրում ես բավականին վատ վիճակում էի: Աբասովի հետ խաղալուց հետո սննդային թունավորում ունեցա։ Վերջին երկու օրվա ընթացքում չէի կարող ուտել», – Կարլսենի խոսքերն է մեջբերում ՖԻԴԵ-ի մամուլի ծառայությունը:

%d bloggers like this:
Verified by MonsterInsights