October 1, 2023

Ուժգին հրդեհներ Թուրքիայում. տարհանվել են գյուղեր, կա զոհ

Թուրքական իշխանությունները անտառային հրդեհների պատճառով փակել են Դարդանելի նեղուցը՝ հարավից հյուսիս նավերի անցման համար. հայտնում են տեղական ԶԼՄ-ները:

Իշխանություններին չի հաջողվում հսկողության տակ առնել անտառային հրդեհը։ Երկիրը տարհանում է ավելի քան 200 հազար մարդու Չանաքքալեի մերձակա գյուղերից։ Նշվում է, որ 24 ժամվա ընթացքում Թուրքիայում տարհանվել է 13 գյուղ:

Հաղորդվում է մի քաղաքացու մահվան մասին։ Շտապելով փրկել իր անասուններին՝ նա հայտնվել է կրակի շրջափակման մեջ:

Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Չանաքքալե նահանգում մոլեգնող խոշոր անտառային հրդեհի պատճառով Դարդանելի նեղուցը երկու ուղղություններով փակ է նավերի շարժի համար։

Այս մասին հայտարարել է ներքին գործերի նախարար Ալի Յերլիկայան։

Ավելի վաղ նեղուցի մերձակայքում գտնվող Չանաքքալե նահանգում հրդեհ էր բռնկվել, որն ուժեղ քամու պատճառով սկսել էր արագ տարածվել։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 8 ինքնաթիռ, 26 ուղղաթիռ, մոտ 180 միավոր վերգետնյա տեխնիկա։

«Որպես նախազգուշական միջոց՝ Չանաքքալե-Չան մայրուղին փակ է քաղաքացիական երթևեկության համար, իսկ Դարդանելը՝ երկու կողմից ծովային տրանսպորտի համար»,- այսօր ասել է Ալի Յերլիկայան՝ նշելով, որ հրդեհից տուժած շրջանից արդեն տարհանվել է 1251 մարդ։

Ուժգին հրդեհներ Թուրքիայում. տարհանվել են գյուղեր, կա զոհ (տեսանյութեր)

%d bloggers like this:
Verified by MonsterInsights