ՌԴ ռազմատիեզերական ուժերի (ՌՏՈւ) գլխավոր հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ՌՏՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ Վիկտոր Աֆզալովը։ Ավելի վաղ ՌՏՈւ գլխավոր հրամանատարի պաշտոնից ազատվել է բանակի գեներալ Սերգեյ Սուրովիկինը, ով հայտնի է «Արմագեդոն» մականվամբ։
Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով իր աղբյուրին։
«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի նախկին գլխավոր հրամանատար Սերգեյ Սուրովիկինն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Օդատիեզերական ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Վիկտոր Աֆզալովը ժամանակավորապես կատարում է օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի պարտականությունները»,- ասել է աղբյուրը։
Հավելենք, որ Սուրովիկինը բավականին ակտիվ գործունեություն էր ծավալում Ուկրաինայում ընթացող ռազմական հատուկ գործողության ժամանակ։ Վերջին շրջանում, միանգամայն անհասկանալի հանգամանքներում, նա անհետացավ հանրության տեսադաշտից։
Հակասական տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, որ նա վատառողջ է, մինչդեռ ընտանիքի անդամները պնդում էին, որ ոչ մի լուր չունեն Սուրովիկինից։ Վարկած կա, որ նրա աշխատանքից ՌԴ ռազմաքաղաքական ղեկավարությունը դժգոհ էր ու փորձել է առանց աղմուկի հեռացնել պաշտոնից։
Բաց մի թողեք
Բլինքենի նոր օգնականը պատասխանատու է նաև Հայաստանի հետ կապերի հարցում․ Լուսանկար
Մարգարիտա Սիմոնյանի դեմ քրգործ է հարուցվել Ռուսաստանում, ինչ է պատահել
Արտակարգ իրավիճակ Վրաստանում. որոշ շրջաններ հեղեղվել են. Լուսանկար