September 22, 2023

Փամբուխչյանը հասավ իր նպատակին. ովքեր են շտաբի պետի տեղակալները

Երկար քննարկումներից ու խժդժոցներից հետո ՔՊ նախընտրական շտաբի պետի տեղակալների հարցը լուծվել է:

ՔՊ-ի նախընտրական շտաբի պետ Արմեն Փամբուխչյանի տեղակալներն են ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը եւ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ շտաբի պետի տեղակալների հարցը իսկական կռվախնձոր է դարձել իշխող ուժի ներսում:

Մի կողմից՝ Տիգրան Ավինյանն էր փորձում իր մտերիմներին տեղավորել այդ պաշտոններում, մյուս կողմից՝ Արմեն Փամբուխչյանն էր ուզում իր հավատարիմ ընկերներին տեղավորել այդ պաշտոնում: Ավինյանը նպատակ ուներ տեղակալներից մեկի պաշտոնում «կարգել» Երեւանի ՔՊ խմբակցության ավագանու անդամ Արմեն Գալջյանին, իսկ Փամբուխչյանը՝ իր մտերիմ ընկեր, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանին:

Ստացվում է՝ տեւական պայքարից հետո վերջիվերջո Արմեն Փամբուխչյանը հասավ իր նպատակին:

%d bloggers like this:
Verified by MonsterInsights