September 22, 2023

Օրերս սպանված տրանսգենդեր կնոջ հիշատակին կազմակերպված մոմավառության մասնակիցները ենթարկվել են հարձակման. մանրամասներ

Օգոստոսի 21-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Սայաթ-Նովա պողոտա 1 հասցեի տարածքում՝ Կոնսերվատորիայի դիմացի այգում, ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել:

Բանն այն է, որ այդ օրը օրերս իր տան մեջ դաժանորեն սպանված և մարմինը այրված տրանսկնոջ հարազատները, ընկերները, այդ թվում՝ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ, ի հիշատակ նրա մոմավառություն են կազմակերպել: Այդ ընթացքում, սակայն, նրանց են մոտեցել մի խումբ երիտասարդներ և հավկիթներ ու ավազով լցված շշեր նետել, որից հետո դիմել են փախուստի։
Տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեցինք ՀՀ ՆԳՆ ոստիկանություն, որտեղից մեզ հետ զրույցում հաստատեցին, որ նման ահազանգ օգոստոսի 21-ին՝ ժամը 20։52-ին, ստացվել է:

«Կազմված փաստաթղթերը ուղարկվել են քննչական կոմիտե»,- նշեցին կառույցից՝ այլ մանրամասներ չհաղորդելով:

ՀՀ քննչական կոմիտեից էլ մեզ փոխանցեցին, որ տեղի ունեցածի կապակցությամբ, հիմքերի բացակայությամբ պայմանավորված, վարույթ չի նախաձեռնվել:

Օրերս հայտնել էինք, որ առանձնակի դաժանությամբ սպանություն էր տեղի ունեցել Երևանում։ Հրդեհի ահազանգով ժամանած իրավապահները կրակը մարելուց հետո հայտնաբերել էին դի՝ կտրող-ծակող գործիքով բազմաթիվ հարվածներով: Պարզվել էր, որ սպանվածը 28-ամյա տրանսգենդեր կին էր:

Դեպքին անդրադարձել էր նաև ՀՀ քննչական կոմիտեն.

May be an image of candle holder

%d bloggers like this:
Verified by MonsterInsights