October 1, 2023

17-ամյա Էլենն անդրադարձել է Հակարիի անցակետում Բաքվի լրատվամիջոցներին տված իր հարցազրույցին

ԼՂ-ից 17-ամյա ուսանողուհի Էլեն Առստամյանը, որը երեկ Հակարիի կամրջի անցակետում հարցազրույց է տվել ադրբեջանական լրատվամիջոցներին, սոցցանցերում անդրադարձել է իր դեմ հարձակումներին:

Նա լատինատառ հայերենով գրել է, որ ադրբեջանցի լրագրողի հետ խոսելիս եղել է ահավոր վիճակում, ընկճված: Նա ասել է, որ խոսելիս ձեռքերը թուլացել են, իսկ ադրբեջանական անցակետից դուրս գալու պահին արդեն ոտքերը գրեթե չեն աշխատել:

«Աստված ա ինձ անց կացրալ էդ մասավը: Մարդիկ էլ էշ-էշ տուսըն տամ: Թող ամեն մինը պատկերացնե իլ հինչ փիլըմ իլալ: Սաղ ճանապարհը ես էնում լացում ինում: Առանց էտ էլ զանգ ըն տամ ուժե ինձ՝ թե խեյ ըս տի պեն ըրալ: Ասում՝ մոնդրաժի մեջ ում իլալ: Էվեր դի ծիծղելավ ըմ խոսելիս իլալ, տա նշանակում չի վեր ուրախ ըմ իլալ, պոլնի մոնդրաժ»,- գրել է Էլեն Առստամյանը, որի խոսքերը սոցցանցի էջերում հրապարակել է նրա եղբայրը:

Ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ հունիսի 21-ին իրականացվել է ՀՀ բուհերում սովորող ուսանողներին ԼՂ-ից դեպի Հայաստան հերթական տեղափոխումը, որի ընթացքում Հակարիի կամրջի անօրինական անցակետի մոտ ադրբեջանական լրատվամիջոցի կողմից նկարահանվել և ադրբեջանական մեդիա տիրույթում տարածվել է մեր հայրենակցի՝ Էլեն Առստամյանի հարցազրույցը։ Աղջիկն ասել է, որ որևէ դժգոհություն չունի ադրբեջանցի սահմանապահներից, և որ «ամեն ինչ լավ է ու լավ կլինի»:

%d bloggers like this:
Verified by MonsterInsights