Հայկական կողմն ադրբեջանական կողմին է փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նոր առաջարկները։
Այս մասին ՀՀ կառավարության հերթական նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ուզում եմ ընդգծել Հայաստանի Հանրապետության հավատարմությունը խաղաղության օրակարգին։ Պիտի տեղեկացնեմ, որ այո, մենք ադրբեջանական կողմին ենք փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նոր առաջարկները»,- ասաց Փաշինյանը՝ խաղաղության պայմանագրի նոր առաջարկների վերաբերյալ այլ մանրամասներ չհաղորդելով։
Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը` Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներին և անվտանգությանն առնչվող հարցերը պետք է հասցեագրվեն Բաքու–Ստեփանակերտ երկխոսության միջոցով` միջազգային մեխանիզմի շրջանակներում։
Այս մասին ՀՀ կառավարության հերթական նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայկական կողմի տեղեկությունները վկայում են, որ Բաքուն տարբեր միջոցներով շարունակաբար տորպեդահարում է Ստեփանակերտի հետ երկխոսությունը` փորձելով դրա պատասխանատավությունը դնել Լեռնային Ղարաբաղի վրա։ Այս ամենի համար էական է նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետի կատարումը, որը նախատեսում է փախստականների վերադարձ ոչ միայն Լեռնային Ղարաբաղի տարածք, այլև հարակից շրջաններ։ Սա նշանակում է, որ ոչ միայն Հադրութի, Մարտակերտի մի շարք գյուղերի, Մարտունու մի շարք գյուղերի, այլև Գետաշենի, Մարտունաշենի, Շահումյանի և մյուս շրջանների հայերը արժանապատվորեն և անվտանգ իրենց տները վերադառնալու հնարավորություն պետք է ունենան»,- ասաց Փաշինյանը։
Բաց մի թողեք
Այս լարված շրջանում ծայրագավառականության կողմնակիցները ալեկոծում են մարդկանց. Արայիկ Հարությունյանի ֆեյքազերծումը
ՄԱԿ-ի դատարան ներկայացված հայցով Հայաստանն ինչ է պահանջում Ադրբեջանից. Էդմոն Մարուքյանը մանրամասնել է
Օտարերկրյա գործակալական ցանցի էժան ձեռագիրն է. Չախոյանը՝ իր անվան հետ կապվող՝ մեդիայում տարածվող սքրինների մասին