Օգոստոսի 22-ին, ժամը 02:30-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել Հնդկաստանի քաղաքացի, ով վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Հիվանդանոց ժամանած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը ազգությամբ հնդիկ 38-ամյա Լադեվար Իդրիսն է, ով ժամանակավորապես բնակվում էր Կոտայքի մարզի գյուղերից մեկում:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն և սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Բաց մի թողեք
Քիչ առաջ ԱԱԾ-ն մտել է Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի տուն
Զանգվածային հավաքների մասնակիցներից 49 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, 5-ը կալանավորվել է. ՔԿ
Հավաքի մասնակիցը շիշը նետել է ոստիկանների ուղղությամբ ու փախել. վարդենիսցին ձերբակալվել է