Երևանի քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղադրել է տեսանյութ «Փակ շուկա»-ի հարակից գետնանցումի վերելակը վնասած անձի մասնակցությամբ:
«Տեսանյութից մի դրվագ եմ տեղադրում, որտեղ ինչ-որ մեկը կեսգիշերն անց՝ 24:30-ի մոտակայքում, երկար սպասելուց հետո, երբ տարածքում այլևս մարդ չկա, սկսում է «զբաղվել» Փակ շուկայի հարակից գետնանցումում տեղադրված վերելակով:
Ամբողջական տեսանյութը (6 րոպե), հարակից նյութերով, QaylTech / ՔայլՏեքի կողմից ներկայացված վնասների գույքագրումով այսօր հանձնելու ենք իրավապահներին: Մնացածը ընթացքը ցույց կտա»,-նշել է նա:
Հիշեցնենք՝ երեկ քաղաքային իշխանության ներկայացուցիչը հայտնել էր, որ «Փակ շուկա»-ի հարակից գետնանցումում կահավորված վերելակը միտումնավոր վնասել, ռելսերից քաշել հանել են:
Բաց մի թողեք
Ժամը 12:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 4850 անձ
Արտակարգ դեպք Երևանում․ կինը երեխայի հետ սպառնացել է կամրջից ցած նետվել
Մարդիկ տարհանվում են հազարներով, ՌԴ առաքելությունը չի ապահովել նրանց խաղաղ գոյությունը Լեռնային Ղարաբաղում. Մարուքյան