October 1, 2023

«Նիսսան»-ը բախվել «ՍԱՍ» ֆուդ-կորտի արտաքին երեսպատման ապակիներին. ՆԳՆ ՓԾ. Լուսանկարներ

ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Երևանի Հալաբյան փողոցում տեղի ունեցած ՃՏՊ-ից:

Օգոստոսի 24-ին՝ ժամը 17։49-ին, «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել «ՍԱՍ» ֆուդ-կորտի արտաքին երեսպատման ապակիներին։

Արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում. 23-ամյա վարորդը մեքենայով մխրճվել էր «ՍԱՍ» ֆուդ կորտի մեջ:
May be an image of sedan, windshield, tire, road and text that says 'ed S'

Այսօր՝ օգոստոսի 24-ին, արտակարագ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:05-ի սահմաններում Երևանի բնակիչ 23-ամյա Էմիլ Ա.-ն իր վարած Nissan Tiida մակնիշի ավտմեքենայով Հալաբյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել հետիոտնի համար նախատեսված մայթով և մխրճվել «ՍԱՍ» ֆուդ կորտի մեջ՝ կոտրելով հսկայական ապակին:

Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վարորդը տեղում ենթարկվել  է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Ըստ աղբյուրի, վարորդը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում:

May be an image of 5 people and car

%d bloggers like this:
Verified by MonsterInsights